c
 Հաշվետվություններ  •  Ղեկավար կոմիտե      
Այց…


25.10.2010-29.10.2010 "ՀՀ հանրային ծառայողների բնապահպանական մոնիթորինգի, տեղեկատվության կառավարման և հաշվետվողականության կարողությունների զարգացում" ուսումնական այց Չեխիայի հանրապետություն
... 
Օգտակար հղումներ

Էկո նորություններ, վերլուծություններ

ՀՀ բնապահպանության նախարարություն
www.mnp.am
Էկոլոգիական տեղեկատվության հասարակական /Aarhus/ կենտրոններ
www.aarhus.am
ԷկոԼուր
www.ecolur.org ... 
 
ՄԱԶԾ/ԳԷՀ «Տեղեկատվության և մոնիտորինգի համակարգի օպտիմալացման նպատակով ինստիտուցիոնալ և իրավական ներուժի զարգացում Հայաստանում`
գլոբալ բնապահպանական կառավարման համար» ծրագիր


Ծրագրի ռազմավարություն

Նպատակ


Ներդնել շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի համապարփակ և համակարգված ազգային համակարգ` շրջակա միջավայրի մասին տեղեկատվության հասանելիության բարելավման, Ռիոյի 3 կոնվենցիաների ներքո ստանձնած պարտավորությունների կատարման առումով Հայաստանում բնապահպանական զեկույցների պատրաստման հզորությունների զարգացման նպատակով:

խնդիրներ


Իրականացնել շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կառավարման ներկայիս համակարգի արդիականացման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչպես նաև երկարաժամկետ կայունության նկատառումներով ապահովել այդ բարեփոխումների պատշաճ ֆինանսավորումը պետական բյուջեյից, և մշակել զեկույցներ պատրաստելու ազգային հզորությունների ու հանրության համար բնապահպանական տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացման չափանիշներ ու չափորոշիչներ:

Խնդիր 1. Կարգավորող և օրենսդրական դաշտի կատարելագործում միջգերատեսչական
տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի կանոնակարգված համակարգի
ներդրման առումով.


Արդյունք 1.1 Օրենսդրությունը ներառում է համապատասխան իրավական նորմեր, որոնք ապահովում են շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի գոյություն ունեցող համակարգի հզորացման համար անհրաժեշտ գործիքներ:
Արդյունք 1.2 Օրենսդրությունը մանրամասնորեն սահմանում է համապատասխան ինստիտուցիոնալ շրջանակները:

Խնդիր 2. Ինստիտուցիոնալ շրջանակի բարելավում միջգերատեսչական տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի կանոնակարգված համակարգի ներդրման առումով.

Արդյունք 2.1 ՀՀ ԲՆ-ում ստեղծված է շրջակա միջավայրի մոնիտորինգի համակարգման մեխանիզմ:
Արդյունք 2.2 Միջգերատեսչական տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի
համակարգված համակարգի համապատասխան կառույցներն ունեն անհրաժեշտ հզորություններ իրենց մանդատն իրագործելու համար:
Արդյունք 2.3 Շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի թեմայով ուսումնական պլանները մշակված են և ներառված են քաղծառայողների վերապատրաստման դասընթացների համակարգում:

Խնդիր 3. Շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի չափորոշիչների, նորմերի, ընթացակարգերի ու ԻՏ կառուցվածքների արդիականացում` ուղղված շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի ազգային համակարգի համապատասխանեցմանը ժամանակակից միջազգային պահանջներին:

Արդյունք 3.1 Մշակված են շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և մոնիտորինգի արդյունավետ համակարգի կայացմանը նպաստող չափորոշիչները, նորմերը, ընթացակարգերը և ԻՏ կառուցվածքները

Ծրագրի վերաբերյալ հիմնական տեղեկատվություն

ԳԷՀ Իրականացնող գործակալություն` ՄԱԶԾ
Իրականացնող գործընկեր` ՀՀ բնապահպանության նախարարություն
Ծրագրի Լիազոր պատասխանատու` ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրերի Ազգային տնօրեն, ՀՀ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ` պրն. Սիմոն Պապյան
Ծրագրի ազգային համակարգող` Ջուլիետա Ղլիչյան
Ծրագրի ղեկավար` Վարդան Ծերունյան
Ծրագրի օգնական` Մարիաննա Քոչարյան
Ծրագրի մեկնարկը` 26 հուլիսի 2008թ.
Ծրագրի ավարտը` հուլիս 2011թ. /3տարի/
Ծրագրի բյուջե` ԳԷՀ 475.000 /+ 25.000 ԾՆԴ/
ՀՀ կառավարություն 130,000 /30,000 իրեղեն/

Հիմնական շահագրգիռ կողմերը` ՀՀ բնապահպանության նախարարություն /շրջակա միջավայրի իրավիճակ/
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն /հողի և անտառի մոնիտորինգի գործառություններ/
ՀՀ առողջապահության նախարարություն /աղմուկի և աղտոտիչների մոնիտորինգի գործառություններ /
Ազգային Վիճակագրական Ծառայություն /բնապահպանական տեղեկատվության կառավարում/
Պետական ոչ-առևտրային կազմակերպություններ /ՊՈԱԿ/ և ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են բնապահպանական մոնիտորինգի իրականացմամբ և
տվյալների/տեղեկատվության կառավարմամբ 



Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների, հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ և այլ քարտեզներ ... 
 
 
2010 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Ձևավորումը ` europ INNET Web Studio